երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին Արցախի թեմի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվել

Սուրբ Հովհաննես Կարապետի ծննդյան տոնին Արցախի թեմի՝ սրբի անունը կրող եկեղեցիներում պատարագ է մատուցվել

Այս օրը ուխտի օր է համարվում Նորշեն գյուղի Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու համար, որտեղ թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ և ձեռամբ արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի Սուրբ Պատարագ է մատուցվել:

Ինչպես տեղեկացրել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ պատարագին մասնակից էին տեղի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանը, ինչպես նաև թեմի մյուս մեր բարեկրոն հոգևորականները: Պատարագին իրենց ներկայությունն են բերել գյուղի հավատավոր ժողովուրդը, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած ուխտավորներ, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի սաները:
 
Հավարտ պատարագի մատուցվեց մատաղ և բաժանվեց ժողովրդին:

  • Կիսվել: