շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լոռու և Տավուշի աղետի գոտիներում իրավիճակի լուսաբանման նպատակով ստեղծվել է միասնական տեղեկատվական կենտրոն

Լոռու և Տավուշի աղետի գոտիներում իրավիճակի լուսաբանման նպատակով ստեղծվել է միասնական տեղեկատվական կենտրոն

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի, ընթացող աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդի քաղաքում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն։

Կենտրոնը պարբերաբար կկազմակերպի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։

Կենտրոնի կողմից տեղեկատվությունը կհրապարակվի Միասնական տեղեկատվական հարթակի սոցցանցային էջերում։

Ալավերդիում Միասնական տեղեկատվական կենտրոնի հասցեն՝ Զորավար Անդրանիկ 8/1, Ալավերդիի քաղաքապետարան, 4-րդ հարկ:

  • Կիսվել: