Ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար՝ կարող են դա ազատ անել․ Փաշինյանը՝ Բագրատ Գալստանյանի հետ հանդիպելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրորղների հետ զրույցում նշել է, որ բաց է հանդիպումների համար։
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ պատրա՞ստ է հանդիպել Բագրատ Գալստանյանի հետ։
«Ես քաղաքացիների ու տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ, ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան, ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար՝ կարող են դա ազատ անել»,- ասաց Փաշինյանը։



