երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«Պետական ինստիտուտները բնականոն աշխատում են». Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում Հայաստանում

«Պետական ինստիտուտները բնականոն աշխատում են». Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում Հայաստանում

«Խաղաղության խաչմերուկ» նախագծում մենք արտահայտել ենք մեր բոլոր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, եւ մենք պատրաստ ենք այդ նախագծի իրականացմանը, այդ թվում Ադրբեջանի հետ: Այս մասին, այսօր ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ նախագիծը ակնհայտորեն չի վերաբերում միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների բացմանը, այն տարածաշրջանային նշանակություն ունի»,-ասաց նա:

Հարցին՝ քաղաքական ճգնաժամի տարրեր տեսնո՞ւմ է այսօր, եւ ինչպես է տեսնում ներքաղաքական լարումը նվազեցելու լուծումը, Փաշինյանը պատասխանեց. «Թե ինչ է ներքաղաքական ճգնաժամ, գրված է քաղաքագիտական դասագրքերում: Ես խորհուրդ եմ տալիս, գնալ, բացե այդ ձեւակերպումները եւ հետեւություններ անել, թե մենք ինչքանով ենք համապատասխան իրադրություն ունենք: ՀՀ պետական ինստիտուտներն աշխատել են, աշխատում են եւ կաշխատեն բնականոն հունով»:

  • Կիսվել: