երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դավիթ Բեկի փողոցում թիվ 4 երթուղու ավտոբուսի արգելակները չեն գործել. Այն հարվածել է 2 Opel-ների, Mitsubishi բեռնատարին

Դավիթ Բեկի փողոցում թիվ 4 երթուղու ավտոբուսի արգելակները չեն գործել. Այն հարվածել է 2 Opel-ների, Mitsubishi բեռնատարին

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ սգո սրահներից մեկի դիմաց, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկռշում հաշվառված թիվ 4 երթուղին սպասարկող MAN ավտոբուսը, Opel Zafira-ն, Opel Corsa-ն, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: 
 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: