երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատապարտում եմ Անի Գևորգյանի նկատմամբ նման վարքագիծը. ԱԺ նախագահ

Դատապարտում եմ Անի Գևորգյանի նկատմամբ նման վարքագիծը. ԱԺ նախագահ

Ժողովրդավարությունն այն է, երբ ընտրություններին մասնակցած մարդկանց 54 տոկոսն ընտրել է այս իշխանությանը: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ-ն ընտրություններում ստացել է ոչ թե մեծամասնության, այլ ընտրացուցակներում ընդգրկված մարդկանց միայն 1/3-ի ձայները, քանի որ հսկա թվով մարդիկ պարզապես չեն գնացել ընտրության:

Դիտարկմանը, որ ՔՊ-ն ընտրության է գնացել այլ ծրագրերով, իրականացնում է բոլորովին այլ ծրագիր, Ալեն Սիմոնյանն ասաց. «Թե ինչ ծրագրող ենք եկել, մենք հաշվետու ենք եւ պատասխանատու ենք մեր ընտրողների առջեւ, որոնք 2021-ից հետո Սյունիքում, այլ մարզերում կրկին գնացել եւ ընտրել են մեզ: Այդ մարդիկ իրենց գնահատականը տալիս են, իսկ ձեր գնահատականը ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որին ես հարգանքով եմ վերաբերվում»:

Անդրադառնալով ՔՊ-ի երթի ժամանակ լրագրող Անի Գեւերգյանի նկատմամբ բռնության դեպքին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես այն օրը կադր տեսա, որ մեր երթի ժամանակ երթի մասնակիցներից մեկը իրեն շատ վատ է պահել լրագրող Անի գեւորգյանի նկատմամբ: Ես առիթից օգտվելով դատապարտում եմ նման վարքագիծը: Դա նշանակում է, որ կոնկրետ այդ մարդը չի հասկացել՝ ինչ է հեղափոխությունը»:

Հիշեցնենք, որ «Հայաստանի ժուռնալիստների միությունը» ավելի վաղ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրները բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ շիշ նետելով ու դրոշի կոթով հարվածելով լրագրողին ու նրա հետ աշխատող օպերատորին՝ փորձելով ահաբեկել իրենց աշխատանքը կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին:

  • Կիսվել: