ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դասագրքերի թարգմանությունները պատրաստ են. Վրաստանի ԿԳՆ

Դասագրքերի թարգմանությունները պատրաստ են. Վրաստանի ԿԳՆ

Նոր դասագրքերը, որոնք պետք է հայտնվեին 2018-2019 ուսումնական տարում, դեռ պատրաստ չեն, տեղեկացնում է jnews.ge-ն:

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրքերի բաժնի մենեջերը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ գրքերը դեռ պատրաստ չեն դպրոցներին հանձնելու:

«Թարգմանություններն արդեն պատրաստ են, սակայն առջևում դեռ տենդեր-մրցույթն է, պետք է հայտարարել տենդեր-մրցույթ դասագրքերի տպագրման համար: Իսկ ժամանակի մասին խոսել այս պահին անիմաստ է»,- ընդգծեց մենեջերը։

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը մշակել է դասագրքերի գրիֆավորման (կնիք-մակագիր) նոր ձևաչափ: Գրիֆավորումը, դա դասագրքերի ստեղծման առաջին քայլն է, որը գնահատում են պետական հանձնաժողովի փորձագետները: Հենց նրանք են ընտրում, թե ո՞ր դասագրքերն են բավարարում Ազգային ուսումնական պլանի պահանջները:

Գրիֆավորման նոր ձևաչափը, որը մշակվել է Վրաստանի կրթության նախարարության կողմից, հրատարակչությունների ներկայացուցիչների, մասնագետների և փորձագետների հետ խորհրդակցության արդյունքում, նախատեսում է կողմերի իրավահավասարությունը և գործընթացի թափանցիկությունը:

  • Կիսվել: