ԵԽ-ում կքննարկվի Վրաստանի հարցը
Հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի կունենա Վրաստանի վերաբերյալ քննարկում, գրում է aliq.ge-ն:
ԵԽԽՎ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ քննարկումը տեղի կունենա օրվա երկրորդ նիստի ընթացքում, որը կսկսվի Վրաստանի ժամանակով ժամը 17:00-ին։
Բանավեճի վերնագիրն է՝ «Կոչ՝ անհապաղ ազատ արձակել Վրաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց»։
Հիշեցնենք, օրեր առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մամուլի ազատությունը Վրաստանում, մասնավորապես՝ Մզիա Ամաղլոբելիի գործը» վերնագրով բանաձև։ Բանաձևին աջակցել են 324 Եվրախորհրդարանի պատգամավորներ, դեմ են եղել 25-ը, ձեռնպահ` 87-ը։