շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Նույն դատավորը, ցանկացած մեկը իր հոգին տալուց պետք է հիշի այս ամենը. Հոգևորականներին զայրացրեց Միքայել սրբազանին կալանավորելու որոշումը

Նույն դատավորը, ցանկացած մեկը իր հոգին տալուց պետք է հիշի այս ամենը. Հոգևորականներին զայրացրեց Միքայել սրբազանին կալանավորելու որոշումը

«Արքեպիսկոպոս մարդ է, հոգևոր առաջնորդ մարդ է, վարչապետից էլ է մեծ պաշտոնով ում եք ծառայում դուք ընդհանրապես»,- Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու ամիս կալանավորման որոշման հրապարակումից հետո ասաց դատարանի բակում կանգնած Տեր Հարությունը։

Նա նշեց, որ արդեն երկրորդ սրբազանին են կալանավորում։

«Մարդը նեղն ընկնելուց չի ընկնում վարչապետի դուռը, վերև է նայում ու վազում եկեղեցի»,- ասաց տեր հայրը։

Մյուս հոգևորականը նշեց. «Պաշտոնները հավերժ չեն, մարդիկ էլ հավերժ չեն։ Նույն դատավորը, ցանկացած մեկը իր հոգին տալուց պետք է հիշի այս ամենը»։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մաիսիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

  • Կիսվել: