ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ 120-րդ Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետ։
«Շնորհավորեցի նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Պայմանավորվեցինք 2027 թվականից ակտիվորեն համագործակցել՝ ի նպաստ Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետագա ամրապնդման և երկկողմ հարուստ օրակարգի իրագործման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դեսպանը։



