կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դամասկոսի արվարձանին Իսրայելի հարվածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան. Պողիկյան

Դամասկոսի արվարձանին Իսրայելի հարվածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան. Պողիկյան

Դամասկոսի արվարձանում գտնվող իրանական խորհրդատվական կենտրոնին Իսրայելի հարվածի հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայեր չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

«Իմ տեղեկություններով`վիրավորների կամ զոհերի թվում հայեր չկան։ Սիրիական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ։ Դամասկոսի հարավային շրջանները հայերով բնակեցված չեն»,–ասաց նա:

Պողիկյանն ընդգծեց, որ պարբերաբար Իսրայելը հարվածում է Դամասկոսի արվարձաններին։
Հիշեցնենք, որ Tasnimnews–ն ավելի վաղ հաղորդել էր` հարվածի հետևանքով 2 մարդ է մահացել, կան վիրավորներ:

  • Կիսվել: