երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դա նորմալ, բնականոն շփում է. Կոպիրկինը՝ ՀՀ նախագահի հետ պարբերաբար անցկացվող հանդիպումների մասին

Դա նորմալ, բնականոն շփում է. Կոպիրկինը՝ ՀՀ նախագահի հետ պարբերաբար անցկացվող հանդիպումների մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ավանդական է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ՀՀ նախագահի հետ պարբերաբար անցկացվող հանդիպումների նպատակի մասին հարցին:

ՌԴ դեսպանը նշեց, որ հանդիպումների ընթացքում քննարկվում են երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր. ՛՛Դա նորմալ, բնականոն շփում է՛՛:

Կոպիրկինը խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնության մասին՝ ասելով, որ ողջունելի է ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը:

  • Կիսվել: