ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ցույցի ժամանակ մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ հարված ստացել

Ցույցի ժամանակ մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ հարված ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության բակում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ գործողությունների հետեւանքով մեկ կին ուշագնաց է եղել, իսկ մեկ այլ կին՝ ուժեղ հարված ստացել գլխին։

Նշենք, որ Կառավարության մոտ՝ Մելիք Ադամյան փողոցում, իրավիճակը կտրուկ լարվել էր։

Ոստիկանները քաշքշելով ու հրելով փորձում էին բացել ճանապարհը, որպեսզի Կառավարության անդամների մեքենաներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մեքենան դուրս գա Կառավարության շենքից։

 

  • Կիսվել: