երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Covid անվտանգության նորմերի պահպանումը դիտարկվել է Շենգավիթի տնտեսվարողների մոտ

Covid անվտանգության նորմերի պահպանումը դիտարկվել է Շենգավիթի տնտեսվարողների մոտ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակել են համատեղ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում։

Այսօր Covid անվտանգության նորմերի պահպանումը դիտարկվել է Շենգավիթ վարչական շրջանների տնտեսվարողների մոտ։

Կատարվել է 127 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 2 խախտում, մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում.

93 մանրամեծածախ առևտրի կենտրոն՝ 2 խախտում,

1 գեղեցկության սրահ՝ 0 խախտում,

16 դեղատուն՝ 0 խախտում,

17 գրասենյակ՝ 0 խախտում։

 

  • Կիսվել: