շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Covid-անվտանգության ի՞նչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար

Covid-անվտանգության ի՞նչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար

Դեպի ՀՀ ուղևորահոսքի ավելացման համատեքստում, «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից և կուտակումներից խուսափելու համար, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է՝
ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝

– Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից։

– Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ և դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաև «Շիրակ» օդանավակայանում, ուստի՝ այս առումով ևս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են Covid նմուշառման կետեր։

Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում է ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։

Թեմային առնչվող մանրամասները՝ ԱԱՏՄ պաշտոնական կայքում։

  • Կիսվել: