հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ցոլակյանն ուղերձ է հղել` նվիրված Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան

Ցոլակյանն ուղերձ է հղել` նվիրված Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ուղերձ է հղել` նվիրված Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մարտի 1-ը՝ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։

Քաղաքացիական պաշտպանությունը բնակչության պաշտպանության ամենակազմակերպված, ամենամարտունակ կառույցներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության բոլոր խավերի, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման մարդասիրական գործը։
Քաղաքացիական պաշտպանության ասամբլեայի կողմից 2020 թվականի, այս տարվա համար ընդունվել է «Քաղաքացիական պաշտպանությունը՝ յուրաքանչյուր տանը փրկարար ունենալն է» կարգախոսը:

Կոչ եմ անում բոլորին հետևել այդ կարգախոսին»:

  • Կիսվել: