կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
«Չայնիի» ոլորաններում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է․ ԱԻՆ

«Չայնիի» ոլորաններում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի է։

Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: