երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ազերիների ցեղական ավանդույթ է՝ մինչև չստանան մռութներին, չեն հանգստանա. Արման Աբովյան

Ազերիների ցեղական ավանդույթ է՝ մինչև չստանան մռութներին, չեն հանգստանա. Արման Աբովյան

Մինչև մենք բոլորս տարված ենք՝ կոռոնովիրուսային խնդիրներով, ադրբեջանցիները կտրուկ ավելացրել են, Արցախի Հանրապետության սուվերեն տարածքի գնդակոծությունները։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյաը։

«Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական՝ Տիգրան Աբրահամյանը, միայն այս շաբաթվա ընթացքում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ 3500 անգամ (սա շաբաթական միջին ցուցանիշի եռապատիկն է), դրա հետ մեկտեղ ակտիվացել են ազերիների հետախուզական ԱԹՍ ների թռիչքները, դրա հետ մեկտեղ հայտնվում է տեղեկություն, որ ազերիները կամաց-կամաց ռազմական տեխնիկա են կուտակում սահմանի մոտ։

 

Պարզ է, որ ազերիները երբեք չեն դադարի մեզ սպառնալ, սակայն այս հերթական լարվածությունը, որը սադրում է ալիևվյան ռեժիմը, ունի հստակ պատճառ և նպատակ։

Ամենակարևոր պատճառներից մեկը հանդիսանում է նավթի գնի աննախադեպ անկումը, ինչը բնականաբար բերելու է շատ լուրջ սոցիալական խնդիրների՝ հասարակ ազերիների շրջանում։

Եվ ինչպես միշտ, ադրբեջանական քաղաքական միտքը, որոշեց կրկին շեղել իրենց ցեղակիցների ուշադրությունը՝ սիցյալական խնդիրներից և սադրելով մեզ, կրկին ռազմական լարվածություն հրահրել։

 

Կարճ ասած, դրանք փորձում են մեր հաշվին լուծել իրենց ներքաղաքական խնդիրները։

Ի՞նչ պետք է մենք անենք այս պարագայում, միայն մի բան, մոռանանք ազգադավ և հանցավոր «հաշտության» բոլոր գաղափարները և ազերիների ամեն ոտնձգությանը, պատասխանել համաչափ հարվածներով։

Ազերիների ցեղական ավանդույթ է՝ մինչև չստանան մռութներին, չեն հանգստանա»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: