չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից. Մխիթարյան

Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ հարցազրույցում խոսել է արցախյան պատերազմի ու Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին։

«Արցախում պատերազմը շարունակվում է 30 տարի, սակայն շատ երկրներ նախընտրում են անտեսել այդ կոնֆլիկտը: Անհավանական է, որ նման բան տեղի է ունենում 21-րդ դարում: Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից։ Պատերազմի ընթացքում ես կոչով դիմեցի ամբողջ աշխարհին: Կարևոր էր, որ մեր ձայնը դառնար լսելի։ Շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանն աջակցության համար: Շնորհակալ նաև եմ բոլորին, ովքեր ճանաչել են Արցախի անկախությունը։

«Ռոմայի»՝ Հայաստանին ուղարկած հումանիտար օգնությունը հրաշալի նախաձեռնություն էր։ Ակումբը տեսավ մարդկանց վիշտը և որոշեց օգնել: Երբեք չեմ մոռանա «Ռոմայի» արածը»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

  • Կիսվել: