շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Բուժում ստացող զինվորները արցախցի երեխաներին ամանորի բացիկներ են գրում

Բուժում ստացող զինվորները արցախցի երեխաներին ամանորի բացիկներ են գրում

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի երեխաներին կուղարկվեն 415 դպրոցական պայուսակներ: Պայուսակների հետ մեր երեխաները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներից կստանան նաև ամանորյա բացիկներ:

 

նկար

«Բարև, սիրելի՛ փոքրիկ, սրտանց շնորհավորում եմ քո Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ քեզ առողջություն, երջանկություն, երկար տարիների կյանք: Ինչքան նպատակ ունես, թող իրականություն դառնա: Դուխդ քցիս վեչ, լոխ լավա ինան»,- ամանորյա բացիկում գրել է մարտակերտցի Տիկոն:

 

նկար

  • Կիսվել: