Բուժաշխատողների աշխատավարձի ուշանալու առնչությամբ տեխնիկական խնդիրները լուծվել են. ԱՆ
Առողջապահության նախարարությունը՝ որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում է, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները լուծվել են:
Բանկային 1 օրվա ընթացքում բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսակավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում: