կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բռնակոթում այրվել է 480 հակ անասնակեր

Բռնակոթում այրվել է 480 հակ անասնակեր

Հունվարի 4-ին, ժամը 23:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի տներից մեկին կից այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 5-ին, ժամը 01:00-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել է 480 հակ անասնակեր:

  • Կիսվել: