ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բրեստի կենտրոնում ցուցարարների և ОМОН-ի միջև բախումներ են սկսվել

Բրեստի կենտրոնում ցուցարարների և ОМОН-ի միջև բախումներ են սկսվել

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Մինսկում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիաների՝ պահանջելով Ալեքսանդր Լուկաշենկոյից հեռանալ:

Ria Novosti գործակալությունը հայտնում է, որ Բրեստի կենտրոնում ցուցարարների և ОМОН-ի միջև բախումներ են սկսվել:

Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես են մարդիկ նետվում դեպի ուժայինների վահանները։ Ի պատասխան՝ ուժայինները մահակներ են կիրառում։

Իրավիճակը նաեւ սկսում է թեժանալ Մինսկում։

Նշվում է, որ Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում արդեն հատուկ տեխնիկա են տեղակայել, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։

Նշենք, որ ավելի վաղ Ria Novosti-ին հայտնել էր՝ այսօր Մինսկի «Պուշկինսկայա» մետրոյի կայարանից ներքին զորքերի զինվորները հետ են մղել ցուցարարներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ շրջանում սկսվել են ընտրովի ձերբակալություններ։ Ria novosti-ի թղթակիցը հայտնել է, որ աստիճանաբար քաղաքի կենտրոնում մարդիկ ավելի ու ավելի են շատանում։ Նրանք հետևում են տեղի ունեցածին, ուժայինները փորձում են խանգարել նրանց հավաքվել մի վայրում։

 

  • Կիսվել: