չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել. Վազգեն Մանուկյանը՝ իրենց ճանապարհը փակած քաղաքացիների մասին

Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել. Վազգեն Մանուկյանը՝ իրենց ճանապարհը փակած քաղաքացիների մասին

Ինչպես այսօր արդեն տեղեկացրել ենք՝ մի խումբ քաղաքացիներ փակել էին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի եւ նրան ուղեկցող մեքենաների առաջը եւ թույլ չէին տալիս մտնել Գյումրի:

Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում էր, որ հավաքված մարդիկ վանկարկում էին՝ ՛՛Վազգեն դավաճան՛՛, ՛՛Նիկոլ վարչապետ՛՛:

Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Մանուկյանը, անդրադառնալով իրենց առջևը փակած և նման վանկարկումներ անող քաղաքացիներին, ասաց. ՛՛Այո, ճանապարհը փակ է, մեր մեքենաներն այնտեղ են, բայց ես անցա: ՛՛Իմ քայլը՛՛ փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին: Բոմժեր էին, որոնց փող էին բաժանել՛՛:

  • Կիսվել: