կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։

Դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկ։ 

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։  

  • Կիսվել: