երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բերման ենթարկված ուսանողները որևէ խախտում թույլ չեն տվել. Հայաստանի ամերիկյան համալսարան

Բերման ենթարկված ուսանողները որևէ խախտում թույլ չեն տվել. Հայաստանի ամերիկյան համալսարան

Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից ուսանողներին բերման ենթարկելու առնչությամբ:

«Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիրբերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:

Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:

Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: