շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Բերման է ենթարկվել «Ռիմա թրավելի» սեփականատիրոջ սպանության գործով հետախուզվողներից մեկը

Բերման է ենթարկվել «Ռիմա թրավելի» սեփականատիրոջ սպանության գործով հետախուզվողներից մեկը

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են «Պապն ամեն անգամ փլավ չի ուտի» հատուկ օպերացիան, որի արդյունքում բռնվել և քրեական ոստիկանություն է բերման ենթարկվել Երևանի բնակիչ 30-ամյա Սամվել Քրմոյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերացիան իրականացվել է մի քանի օր օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ, որովհետև Ոստիկանությունն ունեցել է կասկածներ, որ Ս․ Քրմոյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել այս տարվա հունիսի 9-ին Շենգավիթում հայտնի «Ռիմա Թրավել» ընկերության սեփականատեր 28-ամյա Աշոտ Պետրոսյանի, հանրությանն ավելի շատ հայտնի «Կյաժ Աշոտի» սպանության գործով հարուցված քրեական գործի շրջանակում, հնարավոր է, լինի զինված։

 

Քրմոյանը հայտնաբերվել է Այգեստան թաղամասի տներից մեկում։ 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: