շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Բերդ քաղաքի մոտ գտնվող «Սային» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Բերդ քաղաքի մոտ գտնվող «Սային» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հունվարի 31-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել 20 փրկարար ծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:45-ին: 

Մոտ 1 հա տարածքում այրվում են 10 կոճղ և 50 ճյուղ:

Նշենք, որ հունվարի 30-ին, ժամը 21:36-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մոտ գտնվող «Սային» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել, հանդամասի տարբեր հատվածներ հրկիզվել են:

Ժամը 22:27-ին տեղեկություն է հաղորդվել, որ մթության և բարդ ռելիեֆի պատճառով հնարավոր չէ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, տարածման վտանգ չկա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: 

 

 

  • Կիսվել: