ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բանկերից մեկի Կապանի մասնաճյուղից  փող գողացած տղամարդը բերման է ենթարկվել

Բանկերից մեկի Կապանի մասնաճյուղից փող գողացած տղամարդը բերման է ենթարկվել

Կապանի ոստիկանները բերման են ենթարկել բանկերից մեկի քաղաքաում գործող մասնաճյուղից փող գողացած տղամարդուն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 8-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ քաղաքում գործաղ բանկերից մեկում փող է գողացել։ Կապանի Երկաթուղայինների փողոցի բնակիչը հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողացված փողը։

Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: