չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բախվել են «Nissan»-ը և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel»-ը. կա յոթ վիրավոր

Բախվել են «Nissan»-ը և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel»-ը. կա յոթ վիրավոր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 5-ին, ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը այլ կանչից վերադարձի ճանապարհին Արագած-Ապարան ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Nissan» և Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, «GAZel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մեկ տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և ևս 6 տուժած հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ:

 

  • Կիսվել: