կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, կա 5 վիրավոր

Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, կա 5 վիրավոր

Հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերջնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Մհեր Քարամյանի վարած Mercedes C180 մակնիշի և Երևանի բնակիչ 34-ամյա Անի Հարությունյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Արևիկ Հարությունյանը, 39-ամյա Լուսինե Հարությունյանը, 9-ամյա Տիգրան Բ.-ն և Mercedes-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ Սոնա Ծատուրյանն ու Նաիրա Ծատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

 

 

  • Կիսվել: