ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բաբայան փողոցից դեպի Ուլնեցու փողոց տանող ճանապարհին ծառի ճյուղը պոկվել եւ ընկել է՝ միակողմանի փակելով ավտոճանապարհը

Բաբայան փողոցից դեպի Ուլնեցու փողոց տանող ճանապարհին ծառի ճյուղը պոկվել եւ ընկել է՝ միակողմանի փակելով ավտոճանապարհը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 04։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցից դեպի Ուլնեցու փողոց տանող ճանապարհին ծառի ճյուղը պոկվել եւ ընկել է՝ միակողմանի փակելով ավտոճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճանապարհից հեռացրել են ծառի վնասված ճյուղը՝ դարձնելով այն երկկողմանի երթեւեկելի։

 

  • Կիսվել: