երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Բա ոչխարի միսն ի՞նչ եք արել հետո». Փաշինյանը դպրոցի կենսաբանության դասին դիմեց աշակերտին

«Բա ոչխարի միսն ի՞նչ եք արել հետո». Փաշինյանը դպրոցի կենսաբանության դասին դիմեց աշակերտին

Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում #300-ից մեկը հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

Տեսանյութում երևում է, որ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է դպրոց, շրջել դասարաններում, որտեղ դասապրոցես է իրականացվում։ Նա հետաքրքրվել է, թե արդյոք աշակերտներին դուր է գալիս նոր դպրոցը, արդյոք համակարգիչները նոր են։

Կենսաբանության դասի ժամանակ աշակերտներից մեկը պատմեց, որ ոչխարի օրգանիզ են հերձել, ծանոթացել օրգաններին։ Փաշինյանը ծիծաղելով հարցրեց. «Բա միսն ի՞նչ եք արել հետո»։

Տեղեկանալով, որ դպրոցը չունի մարզադահլիճ, վարչապետը հորդորեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որ բոլոր այն դպրոցներում, որտեղ չկան մարզադահլիճներ, դրանք պետք է կառուցվեն։ Նա նաև ընդգծեց, որ այս դպրոցը հիմնանորոգվել է առկա շենքում, որը տարածքով փոքր է. «Երկարաժամկետում, պետք է մեր պլանում լինի այն, որ այս կարգի, այս նախագծի դպրոցները դուրս գան և գան նոր դպրոցներ։ Հիմա որտեղ հնարավոր է նորոգենք, նորմալ պայմաններ լինի, հետո մասնաշենք կավելացնենք»։

Փաշինյանն անդրադարձավ նաև գրքերին. «Օրինակ, այդ նույն Հայոց պատմության հատորյակը, հիմա աշխատում են տպել այնպես, որ մարդկանց տրանսպորտ մեջ կարդալու հետաքրքիր լինի։ Պարզ է,  որակադեմիական հրատարակությունները ընթերցասրահում աշխատելու համար հարմար են, բայց խնդրենք այդ նույն հատորյակներից կտորներով տպել, որ որ գրպանում տեղավորվի, տրանսպորտի մեջ կարդալ հնարավոր լինի։ Ասենք, օդանավով թռչում ես ԱՄՆ, մեծ  չափի գիրքը շատ դժվար է օգտագործել։ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, որ գրախանութ մտնում եմ, հիմնականում գրքերը հարմարեցված են, որ որ ճամփորդելիս հարմար լինի՝ քաշից սկսած»։

  • Կիսվել: