ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ազնավուրի հրապարակից 21 քաղաքացի բերման է ենթարկվել. Ոստիկանություն

Ազնավուրի հրապարակից 21 քաղաքացի բերման է ենթարկվել. Ոստիկանություն

Շառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող 21 քաղաքացի: Այս մասին InfoPort.am-ից հայտնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով:

Վերոնշյալ հոդվածը վերաբերում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։

Բերման ենթարկված քաղաքացիներն ազատ կարձակվեն արձանագրություն կազմելուց հետո 3 ժամվա ընթացքում։

Նշենք, որ այսօր Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացրեցին` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը: Ոստիկանները պատ կազմեցին եւ չթույլատրեցին քաղաքացիներին քայլերթ իրականացնել դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ, եւ ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:

 

  • Կիսվել: