կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
ԱԺԲ ներայացուցիչները բերման ենթարկվեցին

ԱԺԲ ներայացուցիչները բերման ենթարկվեցին

Ոստիկանները Ազատության հրապարակից բերման ենթարկեցին Ազգային ժողովրդավարական բևեռի կողմից կազմակերպված հնարահավաքի մի քանի մասնակիցների։

Ինչպես նշել են ականատեսները՝ նրանցից մեկը հարվածել է այնտեղով անցնող մի կնոջ, որն էլ դրա մասին հայտնել է ոստիկաններին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի հրապարակում բախում էր տեղի ունեցել ԱԺԲ հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև, ովքեր եկել էին այնտեղ՝ պաշտպանելու Արցախի դրոշը հանրահավաքի մասնակիցներից։

Նշենք, որ նախորդ օրը ԱԺԲ մի խումբ ներկայացուցիչներ ներկել էին Արցախի դրոշի սպիտակ գույնը՝ ՛՛մեկ պետություն, մեկ դրոշ՛՛ ակցիայի շրջանակներում։

 

 

  • Կիսվել: