չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դեղատներին վերաբերող օրենք

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դեղատներին վերաբերող օրենք

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայնով:

Նշենք, որ եթե դեղատունը կահավորումն առաջին անգամ չի համապատասխանեցնում կառավարության որոշման սահմանված չափանիշներին, կատարվում է նախազգուշացում, եթե 30 օրվա ընթացքում համապատասխանեցում չի կատարվում, տեսչությունը տուգանում է, տալիս ևս 30 օր, եթե ևս 30 օրվա ընթացքում ուղղումները չեն կատարվում, տեսչություն հնարավորություն է ունենում դիմել համապատասխան լիցենզավորման մարմին, որպեսզի կասեցվի դեղատան գործունեությունը, եթե դրանից հետո էլ չի կատարվում, դադարեցվում է դեղատան լիցենզավորումը:

 

  • Կիսվել: