շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ազատի զորամասում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ)

Ազատի զորամասում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ)

Այսօր Ազատ գյուղի ողբերգական հրդեհի գործով քննիչի հետ հանդիպման նպատակով Քննչական կոմիտեի ԶՔԳ վարչություն եկած ծնողներից Գաբրիել Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրավապահները չեն աշխատում, սակայն շարունակում են ամեն ինչ անել, որպեսզի ապացուցվի դեպքից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի ներկայացրած վարկածը:

՛՛Փորձագիտական կենտրոն տանելու համար պետք է Վարդենիսից նմուշներ բերվեն, ում ասում ես՝ գցում են մյուսի վրա։ Բացահայտելու ուղղությամբ չեք աշխատում, գոնե դրա ասած վարկածն առաջ քաշելու ուղղությամբ գործը տարեք, ապացուցեք՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ փորձ է արվում ամեն ինչ տանել պաշտոնական վարկածով։

՛՛Եթե ինչ-որ բան էլ իրենց դիմաց ենք դնում, փորձում են շեղել։ Ինչո՞ւ մեր ասած մարդկանց չեն հարցաքննում, որովհետեւ իրենք կարող են հակառա՞կը խոսել՛՛,- ընդգծեց զոհվածի հայրը:

Անդրադառնալով շուրջ 20 օր առաջ հրապարակած ձայնագրությանը, որում զինվորներից մեկն ասում է, թե հրդեհ է, ողջ զինվոր չի մնացել՝ Կիրակոսյանն ասաց, որ այն մոնտաժված կամ կեղծ չէ, սակայն այս ամիսների ընթացքում չէին հրապարակում, քանի որ հեռախոսը, որի մեջ ձայնագրությունն է, քննիչի մոտ էր. վերջինս գաղտնաբառը բացել չկարողանալուց հետո վերադարձրել է հեռախոսը:

Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 19-ին, լրանում է 15 զինվորի կյանք խլած՝ Ազատ գյուղի ողբերգության կես տարին:

  • Կիսվել: