երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազատեկում տրակտորը գլորվել է ձորը. տուժածներից մեկի վիճակտ գնահատվում է միջին ծանրության, մյուսինը՝ ծանր

Ազատեկում տրակտորը գլորվել է ձորը. տուժածներից մեկի վիճակտ գնահատվում է միջին ծանրության, մյուսինը՝ ծանր

Հուլիսի 7-ին, ժամը 14։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղի «Վարատեղ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը. ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «UMZ» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա․ Հ., ծնված 1988 թ․) գլորվել է ձորը (մոտ 150 մ)։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վարորդին և ուղևոր Տ․ Գ․-ին (ծնված 1999 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ։

Բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Տ. Գ.-ինը՝ ծանր:

 

  • Կիսվել: