չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսուհետ հնարավոր կլինի փոստային ծառայության միջոցով Հայաստանում չգրանցված  դեղորայք ներկրել

Այսուհետ հնարավոր կլինի փոստային ծառայության միջոցով Հայաստանում չգրանցված դեղորայք ներկրել

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին։ Սույնով քաղաքացին հնարավորություն է ստանում ՀՀ-ում չգրանցված դեղորայք գնել փոստային ծառայության միջոցով՝ կառավարության սահմանած կարգի համաձայն։

Նշենք, որ դեղորայքը կարելի է ստանալ միայն նախարարության թույլտվությունից հետո։ Դրա համար նախ անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով դիմել նախարարություն, ստանալ թույլտվություն, որից հետո էլ՝ մաքսային ծառայութուն։

Նախագծի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ եթե դեղորայքի գինը չի գերազանցում 200 եվրոն, ապա մաքսազերծման կարիք չի աաջանա։

  • Կիսվել: