ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսպես պարապ վիճակը ճիշտ չէ, ռեստորանային համալիրները ևս այս ընթացքում պետք է աշխատեն․ Մանո Գրիգորյան

Այսպես պարապ վիճակը ճիշտ չէ, ռեստորանային համալիրները ևս այս ընթացքում պետք է աշխատեն․ Մանո Գրիգորյան

Մեր աշխատանքը սեզոնային է, և այսպես պարապ վիճակը ճիշտ չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց շոու բիզնեսի ներկայացուցիչ, հանդիսավար, դերասան Սարգիս Գրիգորյանի կինը՝ Մանո Գրիգորյանը, որը պնդում է, որ ռեստորանային համալիրները ևս այս ընթացքում պետք է աշխատեն:

«Երբ դուրս ես գալիս ու տեսնում ես, որ հիմնական բոլոր օղակներն աշխատում են, չես կարող հասկանալ, թե ինչու 3 ամիս աշխատանքի մեջ չես»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Կառավարության աջակցության ծրագրերից մեկից է օգտվել, որով սակայն սոցիալական խնդիրներն ապահովել չի լինի:

Մանո Գրիգորյանի մտահոգություններից մեկն այն է, որ ստեղծված իրավիճակի լուծման համար  հստակ ժամանակահատված չկա, և պարզ չէ՝ հետագա ընթացքը ինչպիսին կլինի,  ինչի համար նա պնդեց, որ ոլորտը որոշ սահմանափակումներով պետք է գործի:

Նշենք, որ այսօր Կառավարության շենքի մոտից ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիա իրականացնող մի քանի քաղաքացու, այդ թվում նաև դերասան Սարգիս Գրիգորյանին ու Արմեն Միրզոյանին:  

Հիշեցնենք, որ այսօր ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի  ակցիա էին իրականացնում, որի ժամանակ ոստիկանները մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին:

  • Կիսվել: