ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բերման է ենթարկվել դերասան Սարգիս  Գրիգորյանը

Բերման է ենթարկվել դերասան Սարգիս Գրիգորյանը

Քիչ առաջ Կառավարության շենքի մոտից ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիա իրականացնող մի քանի քաղաքացու, այդ թվում նաև դերասան Սարգիս Գրիգորյանին ու Արմեն Միրզոյանին:  Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրեցին սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտության մասին:

Կառավարության մոտ ակցիա իրականացնող շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչները պահանջում ենթույլ տալ իրենց աշխատել: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրանց, ովքեր աշխատում են ռեստորանային ոլորտում:

Կառավարության մոտ են նաև ԼՀԿ-ական պատգամավորներ Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը:

Նշենք, որ ակցիայի մասնակցիներին է հանդիպել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Նրանք գրավոր կներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ սրահների աշխատանքը, պարետատունը կքննարկի, կպատասխանի»,- հանդիպման մանրամասները հայտնեց նա։

Հանդիպմանը մասնակցաած քաղաքացիներից մեկն  էլ ասաց, որ քննարկումներ կանցկացնենք՝ հասկանալու համար,թե ինչպես պետք է կազմակերպեն աշխատանքները։

 Հավելենք, որ ակցիայի մասնակիցները ժամը 15։00-ին կհանդիպեն ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հետ, իսկ Գևորգ Գորգիսյանն էլ կզբաղվի բերման ենթարկված քաղաքացիների հարցերով։

 

 

 

 

 
 
 

  • Կիսվել: