չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քերոբյանը հանդիպում է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ

Քերոբյանը հանդիպում է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Ռեստորանների հայկական միության անդամների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները և առաջարկությունները, ներկայացրել առաջին հանդիպումից հետո նախարարության կողմից իրականացված աշխատանքը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

«Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատված դրական միտումները։

Ըստ պայմանավորվածության՝ միությունը կներկայացնի առաջարկությունների ամփոփ փաթեթ, որպեսզի նախարարությունը դրանք հաշվի առնի ոլորտի առողջացման նպատակով նախատեսվող առաջիկա գործողություններում։ Երկուստեք շեշտադրվել է ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության եմջ:

  • Կիսվել: