Ընդդիմադիր շատ ուժերի համախմբելու ենք, ճիշտ ուժերի. այս բոլոր քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու. Սամվել Կարապետյան
Ընդդիմադիր շատ ուժերի համախմբելու ենք, ճիշտ ուժերի. այս բոլոր քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու. Սամվել Կարապետյան
Դուք երկու շաբաթից ներկայացնելու եք «Խաղաղություն՝ առանց զիջումների» ծրագիրը, որո՞նք են դրա հիմնական սկբունքները և ի՞նչ այլընտրանքային մոտեցնումներ եք առաջարկելու: Այս մասին հարցրել է լրագրողը՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին:
«Դա անելու ենք երկու շաբաթ հետո, դուք կտեղեկանաք դրա մասին:
Ընդդիմադիր շատ ուժերի համախմբելու ենք, ճիշտ ուժերի, որոնք իրոք ընդդիմադիր ուժեր են, և այս բոլոր քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու»,-նշել է նա:
Հարցին՝ ինչպես եք չափում՝ ովքե՞ր են իրական ընդդիմադիր, Սամվել Կարապետյանը պատասխանել է՝ ես դա անգիր գիտեմ:



