կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօրվանից Երևանի մաքսային սպասարկման վարչություն դիմումը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Այսօրվանից Երևանի մաքսային սպասարկման վարչություն դիմումը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 19-ից Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլևս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները կիրազեկվեն հետադարձ ծանուցմամբ՝ նշված էլեկտրոնային հասցեով:

  • Կիսվել: