Այսօրվա ջրանջատումների մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին` ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Պարոնյանի 28 շենքի և Կոնդ փողոցի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 15-ին` ժամը 10:00-18:00-ը, կդադարեցվի Դավթաշեն 1-ին թաղամասի ջրամատակարարումը:
Մարտի 15-ին ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի Գորիսի Յոլյան փողոցի և նրբանցքի ջրամատակարարումը: Մարտի 15-ին ժամը 12:00-ից մինչև մարտի 16-ը 11:00-ն կդադարեցվի Կապանի Լենհանքեր, Կավարտ թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


