հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Այսօր հայաստանյան թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր

Այսօր հայաստանյան թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր

Այսօր Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, որը կնշվի մայիսի 18-ինկանցկացվի ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը՝ Թանգարանների գիշերը։ 

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։ Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայր։

Միջոցառումների նպատակն է խթանել հասարակության հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ուժեղացնել թանգարանների և հանրության միջև կապը, ինչպես նաև ընդգծել մշակույթի կարևորությունը համերաշխ և միասնական հասարակության կառուցման գործում։

Մայիսի 16-ին ծրագրին միացած թանգարաններն անվճար սկզբունքով կընդունեն այցելուներին ժամը 11:00-ից մինչև 24:00-ը, իսկ մայիսի 18-ին՝ ըստ հիմնական այցելության ժամերի:  Ծրագիրը՝ կից:

Թանգարանների միջազգային օրը սահմանվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ՝ միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը թանգարանների կարևորագույն դերի մասին: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:

  • Կիսվել: