ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր Ախալքալաքում գրանցվել է Covid-19-ի 4 նոր դեպք և մահվան 2 դեպք

Այսօր Ախալքալաքում գրանցվել է Covid-19-ի 4 նոր դեպք և մահվան 2 դեպք

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 175: Ընդ որում 252-ը՝ Ախալքալաքում, 129-ը՝ Նինոծմինդայում, գրում է jnews.ge-ն:  

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 68 նոր դեպք։

Ադիգենի` 11,
Ախալցիխե` 20,
Բորժոմի` 25,
Ասպինձա` 7,
Ախալքալաք՝ 4 և
Նինոծմինդա` 1։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 356 անձ:

Ախալցիխեում՝ 447,
Բորժոմիում՝ 325,
Ադիգենում՝ 288,
Ասպինձայում՝ 160,
Ախալքալաքում՝ 115,
Նինոծմինդայում՝ 21:

Իսկ կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 65 մարդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 56 մարդ, գրանցվել է մահվան 6 դեպք։

Մահվան երկու դեպք գրանցվել է Ախալցիխեի մունիցիպալիտետում, երկուսը՝ Ախալքալաքում, 1-ը՝ Ասպինձայում և 1-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 265, մահվան դեպքերը 29։

Այս պահի դրությամբ սպասվում է 110 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 172 անձ, ընթանում է փորձաքննություն։

 

  • Կիսվել: