շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Այս տարի  Ավանում բարեկարգվել է 10  բակ. Կառուցվել է 223 նստարան, 7 զրուցատաղավար, 90 աղբաման, 5 ֆուտբոլի դաշտ

Այս տարի Ավանում բարեկարգվել է 10 բակ. Կառուցվել է 223 նստարան, 7 զրուցատաղավար, 90 աղբաման, 5 ֆուտբոլի դաշտ

Ավան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։ Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր  մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից։

Քաղաքապետարանից հայտնում են, որ 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10  բակ: 

Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի դաշտեր, ավելացել են խաղասարքեր՝ վերջիններիս  առօրյան առավել հետաքրքիր դարձնելով:

Կառուցվել է 223 նստարան, 7 զրուցատաղավար, 90 աղբաման, 5 ֆուտբոլի դաշտ:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: