շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս շաբաթ սկսելու ենք օրական 1000 տեստավորում անել․ Նիկոլ Փաշինյան

Այս շաբաթ սկսելու ենք օրական 1000 տեստավորում անել․ Նիկոլ Փաշինյան

Այս շաբաթվանից մենք խնդիր ենք դնելու իրականացնել կորոնավիրուսի օրական 1000 թեստավորում այն դեպքում, երբ մինչ այժմ մեր տեստավորումների քանակը հասնում էր 200-400-ի, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ արդյոք պատրաստվում է կառավարությունը երկրում զանգվածային տեստավորում իրականացնել։

«Գուցե դա հնարավոր լինի վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից՝ վստահաբար իրաանցնելու ենք օրական 1000 տեստ անել։ Դրա համար մենք մեծ քանակությամբ տեստեր ենք գնում։ Մոտ 70 հազար տեստեր ենք գնում», -հայտարարաեց Փաշինյանը։

 Ավելին, վարչապետը տեղեկացրեց, որ ԳԱԱ գիտական ինստիտուտներից մեկի հետ արդեն պայմանավորվածություն ունեն, որտեղ կսկեն արդեն թեստեր արտադրել։ «Այսօր կառավարությունը որոշում է կայացրել, բավականին մեծ գումար՝ 550 հազար ԱՄՆ դոլար ենք պատրաստվում տրամադրել, որ նրանք այդ արտադրությունը կարողանան ստեղծել», -հավելեց Փաշինյանը։

  • Կիսվել: