երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այս պահին ռուսական դպրոցներ բացելու հարց օրակարգում չկա․ Դումանյան

Այս պահին ռուսական դպրոցներ բացելու հարց օրակարգում չկա․ Դումանյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրաֆդարձավ հարցին՝ արդյոք ՀՀ-ում նոր ռուսական դպրոցներ բացվելու՞ են, ինչի մասին խոսել են ՌԴ և ՀՀ արտգործնախարարները: Նա ասաց, որ այս պահին նման հարց օրակարգում չկա, բայց ցանկություն ունեն օտար լեզուների իմացությունը զարգացնել՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Դումանյան ասաց, որ նման ձևակերպմամբ հայտարությունների ծանոթ չէ, խոսքը գուցե  վերաբերում է ծրագրերի զարգացմանը։«Անկեղծ եմ ասում, ես նման ձևակերպմամբ չեմ հանդիպել, եթե հղումն ունեք, կխնդրեմ ինձ տաք։ Ձևակերպումը մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորել, Լավրովի հետ մեր նախարարությունը շփում չի ունեցել, իրոք ցանկացած ծրագիր արաժանի է ուշադրության»,-ասաց նա։

Լրագրողները բառացի մեջբերեցին Սերգեյ Լավրովի՝ օրեր առաջ արած հայտարարությունը․ ՛՛Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար՛՛։

Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը կրկին պնդեց, որ ծանոթ չէ նման ձևակերպմամբ հայտարարություններին, բայց կարևորում են ռուսաց լեզվի պոպուլյարիզացիայի խնդիրը՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարևոր գործիք է։

   

  • Կիսվել: